AM
10 Ապրիլ 2012 - 10:11 AMT

«Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն նոր կահույք է ձեռք բերել Երևանի մանկապարտեզների համար

Երևանի քաղաքապետարանի նախադպրոցական հաստատությունների վերազինման ծրագրի, ինչպես նաև «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» իր սոցիալական ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսավորել է Երևանի մանկապարտեզների համար նոր կահույքի գնման ծրագիրը:

Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում:

Բանկն արդեն իրականացրել է մի շարք ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև մայրաքաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:

Միայն 2011 թվականին տարբեր սոցիալական ծրագրերի իրականացմանը «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբը» ուղղել է ավելի քան 20 միլիոն ՀՀ դրամ