«Ուկրաինայի հայերի համախմբումը, եկեղեցիների կառուցումը, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը, կրթության հարցերը Ուկրաինայի հայերի միության հիմնական առաջնայնություններն են»,-հայտարարել է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը, հայտնում է Analitika.at.ua-ն:
Ըստ նրա, իրենց հաջողվել է սեղմ ժամկետում որոշակիացնել միության գործունեության առաջնահերթությունները: «Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրություն է դարձնում կրթության ոլորտին, մենք ակտիվորեն աշխատում ենք Ուկրաինայի էթնոազգային քաղաքականության պետական ծրագրերի շրջանակներում: Մեր նախաձեռնությամբ ստեղծվել է Հայոց լեզվի ուսուցիչների համակարգող խորհուրդ, որի նպատակն է հայոց լեզվի ուսումնական ծրագրեր մշակել հանրակրթական ուսումնական ու նախադպրոցական հաստատությունների համար»:
Ինչպես նշել է Շատվորյանը, ՈւՀՄ հատուկ հսկողության տակ են նաև տարածաշրջանային համայնքների օպտիմալացման աշխատանքները