Երևանում բացվել է Դանիայի հյուպատոսությունը: Ինչպես հայտնում է ՀՀ-ում Դանիայի պատվո հյուպատոսի գրասենյակը, հունվարի 2-ին Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը Հայաստանում Դանիայի պատվավոր հյուպատոսի պատենտը հանձնել է Արման Ֆինարբասիին: Նորանշանակ հյուպատոսը Grand Thornton աուդիտախորհրդատվական միջազգային կազմակերպության անդամների հարցով գործադիր տնօրենն է, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ 2011թ. սեպտեմբերին հիմնված բիզնես-ակումբի հիմնադիրներից: 2010թ. Ֆինարբասին արժանացել է ֆրանսիական «Վաստակի համար» մեդալին:






