AM
11 Ապրիլ 2012 - 05:25 AMT

«Հայկական ժամանակ». Արարատ Զուրաբյանը խզում է հարաբերություններն «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» հետ

Երեկ հերթական ապացույցն է արձանագրվել, ըստ որի` ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, որ անդամագրվել էր «Ազատ դեմոկրատներին», խզում է հարաբերություններն այդ կուսակցության և «Ժառանգության» հետ:

«Հայկական ժամանակը» գրում է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» միասնական ցուցակից ինքնաբացարկ են հայտնել Զուրաբյանի երկու մերձավորագույն մարդիկ` 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանը և 71-րդ-ում գրանցված Դավիթ Առաքելյանը: Նրանց գրանցումը ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել: