ՀՀԿ քարոզարշավի շրջանակում կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Փարաքարի արվեստի քոլեջ:
Չնայած՝ այսօր աշխատանքային օր է, Փարաքարի արվեստի քոլեջում հավաքվել էին հարյուրավոր մարդիկ: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, թե արդյոք աշխատանքի չեն այսօր, բնակիչներից մեկը պատասխանեց. «Բա ինչ ենք: Սաղին հավաքել բերել են»:
Նույնը պատասխանեցին նաև դպրոցականները: Գյուղացիների հետ PanARMENIAN.Net-ի զրույցից պարզվեց, որ հարևան Մերձավան գյուղի ողջ դպրոցը չի աշխատում և եկել է հանրահավաքի:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք՝ Հայ ազգային կոնգրեսը:






