Ապրիլի 20-ին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունենալու ռուսական «Մուզա» գրական հանդեսի հայ գրականությանը նվիրված համարի հայաստանյան շնորհանդեսը: Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Համարում ընդգրկված են 50 հայ գրողների ստեղծագործություններ: Հանդեսի այդ համարի 200 օրինակ բերվելու է Հայաստան:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի շրջանակում տեղի ունեցավ ուկրաինական «Վսեսվիտ» ամսագրի հոբելյանական հատուկ համարի շնորհանդեսը: Հատուկ համարում ներառված է հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունների ընտրանին: Ամսագրի առաջին էջում են նաև Հայաստանի և Ուկրաինայի նախագահների ողջույնի խոսքերը:






