AM
11 Ապրիլ 2012 - 10:34 AMT

Լևոն Զուրաբյան. Գործող իշխանությունները չեն պատրաստվում երկրում ազատ ընտրություններ անցկացնել

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը բնական է համարում, որ իշխող ՀՀԿ-ն հրաժարվեց մասնակցել Հանրային վերահսկողության միասնական շտաբի շտաբի աշխատանքներին: «Բոլորին հասկանալի է, որ ՀՀԿ-ն առանց կեղծիքների չի կարողանա պահպանել իշխանությունը»,-հայտարարել է նա:

Զուրաբյանն ընդգծել է, որ չնայած ՀՀ և ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի բոլոր խոստումներին և հավաստիացումներին, մասնավորապես, միջազգային հանրությանը հասցեագրված, գործող իշխանությունները չեն պատրաստվում երկրում ազատ ընտրություններ անցկացնել: