AM
11 Ապրիլ 2012 - 13:01 AMT

«Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդես Սանկտ Պետերբուրգում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին, որ երեկ` ապրիլի 10-ին Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանի ցուցասրահներից մեկում հանդիսավորությամբ բացվել է «Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդեսը նվիրված Հայ գրատպության 500-ամյակին: Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդը պարունակում է 75 հազար գիրք, ձեռագիր, պարբերական`հայերեն և ռուսերեն լեզուներով` հրատարակված ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլև աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում:

Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսում ներկայացված է հայ գրատպության պատմությունը` 1623թ. Հռոմում տպագրված «Այբուբեն հայկականից» և 1668թ. Ամստերդամում տպագրված կտակարաններից, 18-19-րդ դարերում Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Շուշիում, Բաքվում, Եվրոպական մայրաքաղաքներում տպագրված գրքերից մինչև Սովետական շրջանի և Հայաստանի Հանրապետության մերօրյա հրատարակությունները: