AM
1 April 2003 - 14:29 AMT

ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՄՀ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԲԱԺՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Մարտի 28-ին նշանակված Արժույթի միջազգային հիմնադրամի նիստը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել 2003 թվականին Հայաստանին 30 մլն դոլար կազմող հերթական վարկաբաժնի տրամադրման հարցը, հետաձգվել է անորոշ ժամանակով: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԱՄՀ-ի երեւանյան ներկայացուցչությունում: Այդ միջոցները պետք է ուղղորդվեն Հայաստանի արտաքին պահուստների համալրմանը: Տվյալ վարկաբաժինը տրամադրվում է Հայաստանում աղքատության մակարդակի կրճատման եւ զարգացմանն աջակցության ծրագրի շրջանակներում` 91 մլն դոլար գումարի չափով, որից 40 մլն դոլարն արդեն ստացվել է: