AM
13 April 2012 - 10:11 AMT

Հակոբ Ղազանչյանը օգոստոսին Բիշկեկում կբեմադրի «Լիր արքա» ներկայացումը

Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը օգոստոս ամսին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում ներկայացնելու է Շեքսպիրի «Լիր արքա» ներկայացումը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Լիր արքայիդերակատար դերասան Վիգեն Ստեփանյանը: Բեմադրությունը լինելու է հայ-ռուս-ղրղզական համագործակցության արդյունք:

Ներկայացման մեջ զբաղված կլինեն Բիշկեկի ռուսական թատրոնի դերասանները: Երաժշտական ձևավորումը անելու է Սվետլանա Բոգդանովիչը Ռուսաստանից: