Այսօր Հայաստանի Ազգային ժողովի շենքի առջեւ լրագրողները պիկետ էին կազմակերպել ի նշան բողոքի ընդդեմ խորհրդարանի կողմից զանգվածային լրատվության մասին օրինագծի ընդունման: Գործողության մասնակիցների խոսքերով, ներկայացված փաստաթուղթը հակաժողովրդավարական բնույթ է կրում եւ ուղղված է լրագրողների իրավունքների ոտնահարմանը: ԶԼՄ-ների ներակայցուցիչները պահանջում էին օրինագիծը վերադարձնել կառավարություն լրամշակման: Մինչդեռ, ՀՀ արդարադատության նախարարաի տեղակալ Աշոտ Աբովյանի խոսքերով, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, օրինագիծը անցել է փորձաքննություն Եվրոպայի խորհրդում եւ ստացել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հավանությունը: Նա ընդգծել է, որ փաստաթղթի հեղինակները պատրաստ են քննարկել օրինագիծը եւ չեն բացառում, որ նրա մեջ կարող են մտցվել անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ: