7-րդ ընտրատարծքում հարձակում է գործվել ընդդիմադիր ՀԱԿ-ի թեկնածուների վրա, հաղորդում է Կոնգրեսի մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, հարձակման արդյունքում մարմնական վնասվածք է ստացել «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն Գարոյանը: Բռնության են ենթարկվել նաև պատգամավորության թեկնածուներ Գայանե Առուստամյանը և Զոյա Թադևոսյանը:
Հարձակման համար պատասխանատվությունը ՀԱԿ-ը բարդում է 7-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտպանվող թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալաքսանյանի վրա:
ՀԱԿ-ը իր հայտարարությունում ոստիկանությունից պահանջել է բացահայտել միջադեպը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: ՀԱԿ-ն ընդգծել է, որ չի նահանջելու և ուշարունակելու է իր նախընտրական քարոզչությունը՝ անկախ ամեն տեսակի խոչընդոտներից:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):






