AM
16 Ապրիլ 2012 - 06:44 AMT

Տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Էրիկը, իսկ երգչուհի` Սոնա Շահգելդյանը

Ապրիլի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ազգային երաժշտական մրցանակաբաշություն 2012»-ը: Լավագույն տեսահոլովակ ճանաչվեց Սիրուշոյի I like it-ը (ռեժիսոր Ժոռ Մելոյան):

Վերջերս իր մահկանացուն կնքած հռչակավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյաննարժանացավ Հիշատակի հատուկ մրցանակի: Սփյուռքում հայկական երաժշտությունը տարածելու համար հատուկ մրցանակով պարգևատրվեց ստամբուլաբնակ հայ երգչուհի Սիբիլը: Լավագույն ռադիո ծրագիր ճանաչվեց Ռադիո Վանի Time Out հաղորդումը:

Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին արժանացավ Հանրային հեռուստաընկերության 55 և Հանրային ռադիոյի 85-ամյակին նվիրված համերգաշարը: Տարվա լավգույն ալբոմ ճանաչվեցԴորիանս ռոք խմբի «Fly» ձայնասկավառակը: Տարվա լավագույն ժողովրդական համույթճանաչվեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլը: Լավագույն դուետիպատվին արժանացան Լիլիթ Հովհաննիսյանը և Միհրան Ծառոււկյանը «Ինչու եմ ես քեզսիրում» երգի համար: Տարվա լավագույն ռոք խումբ դարձավ The beautified Project –ը, իսկ ահալավագույն ջազ նախագիծ ` «Կատուներ » էթնիկ ռոք խումբը:

Տարվա լավագույն դասական ալբոմն է Էդգար Հովհաննիսյանի «Խմբերգեր» ձայնասկավառակը:

Տարվա լավագույն երաժշտություն ֆիլմի համար ընտրվեց Արտո Թունջբոյաջյանը «Ալա բալանիցա» ֆիլմում գրած համանուն ստեղծագործության համար:

Տարվա լավագույն հիթ է ճանաչվել Գոհար համույթի «Պապենական Կիլիկիա» երգը:Լավագույն ժողովրդական երգերի ալբոմ դարձավ Գյուրջիև համույթի համանուն սկավառակը,իսկ դասական լավագույն նախագիծ`Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի «Շչելկունչիկ»-ը:

Տարվա լավագույն երգիչ ճանաչվեց Էրիկը, իսկ երգչուհի` Սոնա Շահգելդյանը:

Հատուկ մրցանակ ստացան ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը , երգչուհի Նադեժդա Սարգսյանը, երգահան Արթուր Գրիգորյանը, 10+10 հայ-վրացական նախագիծը, Հանրային ռադիոն, «Հույսի նավակ» նախագիծը, «Երգ երգոց» հաղորդումը, «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, «Մանկականեվրատեսիլ» երգի մրցույթը և այլն: