Վաղը Երեւանում կբացվի հայ-գերմանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը կտեւի մինչեւ ապրիլի 3: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, հիշեցնում է «Արկա» գործակալությունը, նիստում նախատեսվում է քննարկել ձեռնարկատիրության, ջրային տնտեսության եւ առողջապահության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականցման հետ կապված հարցեր: Բանակցությունների ընթացքում կլուծվի նաեւ Գերմանա-հայկական հիմնադրամին 5 միլիոն եվրո տրամադրելու հարցը: