Հունիսի 1-12-ը Մոսկվայում կայանալիք Աշխարհի սիմֆոնիկ նվագախմբերի փառատոնին Յարոսլավլի ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչի Ավետ Տերտերյանի 5-րդ սիմֆոնիան: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Մ. Աննամամեդովի հրավերով և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմֆոնիայի կատարմանը որպես մենակատար հանդես կգա ճանաչված քամանչահար Հակոբ Խալաթյանը: Փառատոնին որպես երաժշտագետ-խորհրդատու ներկա կլինի նաև Ավետ Տերտերյանի որդին` Ռուբեն Տերտերյանը: