AM
16 Ապրիլ 2012 - 10:22 AMT

Մինչև մայիս կհրատարակվի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Վշտապատում» եռահատորյակը

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրերի շրջանակում մինչև մայիս Ազգային արխիվը հրատարակվելու է ցեղասպանության մասին պատմող «Վշտապատում» եռահատորյակը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Եռահատորը կազմվել է այն 1000 փաստաթղթերի հիման վրա, որոնք գրի են առնվել հայ մեծանուն գրող ու հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ու իր համախոհների ջանքերով 1916 թվականին իրականացված «Վշտապատում» ծրագրի ընթացքում: Այդ ժամանակ հավաքվել ու գրի են առնվել ցեղասպանությունից փրկված մարդկանց հիշողություններն ու նկարագրությունները։

«Գրքի 3 հատորները, որոնք հրատարակվելու են հայերեն, անգլերեն, թուրքերեն, ռուսերեն լեզուներով, ներկայացնում են Վան, Բիթլիս, Կարին, Տիգրանակերտ, Խարբերդ, Տրապիզոն նահանգների հայ գաղթականների հիշողությունները` լիարժեք մանրամասներով, թե ինչպես է իրականացվել ցեղասպանությունը»: