AM
16 Ապրիլ 2012 - 10:36 AMT

«Ժառանգությունն» ու Ազատ դեմոկրատները պայքարելու են որ … «կոալիցիան դուրս գա իշխանությունից»

«Պետությանն այս վիճակին է հասցրել կոալիցիան` իր 3 անդամներով։ Ճիշտ է` ամեն մեկն իր քաղաքական կատեգորիայով»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը և հավելեց. «Իշխանափոխություն ասելով «Ժառագությունը»` Ազատ դեմոկրատների հետ միասին, հասկանում է, որ ներկայիս քաղաքական կոալիցիան պետք է դուրս գա իշխանությունից և մենք սկզբունքորեն պայքարելու ենք դրա դեմ»:

Ռուբեն Հակոբյանը նաև հայտարարեց, թե Հանրապետականն ու «Բարգավաճ Հայաստանը» զբաղված են հակաօրինական գործողություններով` մատնանշելով իր ծննդավայր Գավառը, որտեղ, ըստ իր տվյալների, հավաքում են գյուղացիների անձնագրերը` հետագայում կաշառք բաժանելու խոստումով. «Անձնագիրը պետության սեփականությունն է, և այն քաղաքացու ձեռքից վերցնելը հակասում է օրենքին»,-ավելացրեց «Ժառանգության» փոխնախագահը: