«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Թերթին հայտնի է դարձել, որ այդ հանդիպումը կազմակերպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը: Հանդիպման ժամանակ, նույն աղբյուրների փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը հորդորել է Րաֆֆի Հովհաննիսյանին դուրս գալ չորս կուսակցությունների միասնական շտաբից, քանի որ այն ընկալվում է որպես Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնություն: Փոխարենը խոստացել է ապահովել «Ժառանգության» ներկայությունն Աժ-ում: Աժ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, սակայն, հերքել է այդ լուրերը. «Լա´վ էլի… ինչ սուտ ասես` կհորինեն»:






