«Հրապարակը» գրում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը Կենտրոնում մեծամասնականով առաջադրված թեկնածուների օգտին փորձում է քվեներ ապահովել` իր ընտրազանգվածին նրանց ուղղությամբ կողմնորոշելով: Օրեր առաջ, Մայրության օրվա` ապրիլի 7-ի առիթով Բեգլարյանը «Ջոս» ռեստորան է հրավիրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կրթական, բուժական և այլ հաստատությունների ներկայացուցիչներին և խնջույք կազմակերպել: Ներկա են գտնվել նաև Կենտրոնի պատգամավորության թեկնածուներ Ռուբեն Սադոյանը և Գարեգին Նուշիկյանը: Ներկաներն ավելի շատ տպավորվել են ոչ թե թեկնածուների, այլ Բեգլարյանի` քաղաքապետին վայել պահվածքով:






