AM
31 March 2003 - 15:46 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՊ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) մասնակից-պետությունների ղեկավարների մակարդակով ապրիլի վերջին Դուշանբեյում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այդ մասին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո-ծառայությունում: Սպասվում է, որ նիստի աշխատանքներին կմասնակցեն նաեւ ՀԱՊ մասնակից-երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Հիշեցնենք, որ ՀԱՊ-ին անդամակցում են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստա նը եւ Տաջիկստանը: