Մարտի 29-ին Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական խաղում Հայաստանի հավաքականը 1:0 հաշվով հաղթել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին: Խաղի վերջին րոպեներին հաշիվը բացել է թիմի ավագ Արթուր Պետրոսյանը: Եվրոպայի առաջնության հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ռումինացի Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ կանցկացնի ապրիլի 2-ին Իսպանիայի հավաքականի հետ հակառակորդի դաշտում: