AM
19 April 2012 - 05:39 AMT

Ապրիլի 19-ին Սիմֆերոպոլում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում

Հինգշաբթի` ապրիլի 19-ին, Սիմֆերոպոլում տեղի կունենա միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, գրում է 0652.ua-ն:

Նույն օրը Ա. Ս. Պուշկինի անվան Կենտրենական քաղաքային գրադարանի ընթերցասրահում տեղի կունենա «Այվազովսկին և Հայաստանը» թեմայով զրույց:

Ծրագրում. «Հայեր. Դժվար ճակատագիր» պատմական էքսկուրս, «Վիճելով ճակատագրի հետ» ցուցահանդեսի բացում, սլայդ-շոու Սպենդիարովի «Այվազովսկու գեղանկարչական պատկերները» երաժշտության ներքո, միջոցառման հյուրերի ելույթներ, հաղորդում է Analitika.at.ua-ն:

«Ամբողջ աշխարհին է հայտնի հռչակավոր ծովանկարչի անունը: Նրա արվեստում արտահայտվում են հայ ազգի հնագույն մշակույթի և ազգային բնավորության գծերը: Այվազովսկու կերպարը, որպես տաղանդավոր նկարչի և մեծ բարեգործի, հայ ազգի համար դարձել է լեգենդ և մեծ հույսի խորհրդանիշ»,-պատմում են գրադարանավարները: