AM
19 Ապրիլ 2012 - 05:37 AMT

«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանն կրկին մեկնել է Մոսկվա

«Ժողովուրդը» գրում է, որ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին կրկին մեկնել է Մոսկվա: Թերթի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ` նա ՌԴ մայրաքաղաք է մեկնել դեռ նախորդ շաբաթ: Թե ինչու, թերթին չի հաջողվել պաշտոնապես ճշտել. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պարզապես չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին: «Չի բացառվում, որ առաջիկայում նրանք հայտարարեն, թե Քոչարյանը, որը «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ է, Մոսկվա է մեկնել հերթական նիստին մասնակցելու համար: Հընթացս էլ Պուտինի հետ թեյ է խմել»,- գրում է թերթն ու հավելում, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա է մեկնել Գերմանիայի Դաշնություն այցից հետո: