«Հայացքը» գրում է, որ թերևս բոլորն են հիշում այն աղմուկը, որ բարձրացվել էր ամիսներ առաջ Աբովյանից Երևան եկող անվճար ավտոբուսների շուրջ, որը նախաձեռնել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հիստերիան ուղեկցվում էր նաև կեղծ լուրերով, իբր բնակիչները ցանկանում են երթևեկել վճարովի ավտոբուսներով, բայց նրանց բռնի կերպով ստիպում են նստել անվճար ավտոբուսը:
Եվ ահա այժմ Երևանի փողոցներում կարելի է տեսնել ավտոբուսներ, որոնց վրա նկարված է ՀՀԿ-ի նշանը, և որոնք անվճար ուղևորափոխադրումներ են կատարում:
«Եվ ի՞նչ, ինչո՞ւ նույն աղմուկ-աղաղակը չեն բարձրացնում և փորձում քաղաքացիներից վերցված կեղծ կարծիքներ հրապարակել, իբր իրենց ստիպում են նստել ՀՀԿ-ի անվճար ավտոբուսները, այնինչ իրենք ցանկանում էին երթևեկել վճարովի ավտոբուսներով: Թե այն, ինչ քննադատվում է ԲՀԿ-ի դեպքում, ՀՀԿ-ի դեպքում միանգամայն նորմալ է և ընդունելի՞»,- գրում է թերթը:






