ԱՄՆ-ում ողբերգականորեն վախճանվել է հայտնի հայ ջազային դաշնակահար եւ կոմպոզիտոր Դավիթ Ազարյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, վկայակոչելով «Associated Press»-ը, Բոստոնի ոստիկանությանը հայտնել է, որ մարտի 29-ին, երբ Դավիթ Ազարյանը պատրաստվում էր ճամփեզրին փոխել իր ավտոմեքենայի անիվը, մեկ այլ մեքենա հարվածել է նրան: Երաժիշտը ծնվել է Երեւանում, իսկ 1989 թվականից բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում: