AM
19 April 2012 - 16:03 AMT

Հայաստանում Իրանի դեսպանն անձամբ ծանոթացրել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին հայ լրագրողների հետ

Այսօր առավոտյան ժամը 11-ին Թեհրանում ՀՀ դեսպանության և Հաայաստանում Իրանի ԻՀ նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեյիսի համատեղ նախաձեռնությամբ, ՀՀ դեսպանաատանը, իրանահայ մամուլի ներկայացուցիչների հետ կազմակերպվել էր ծանոթացման և մտքերի փոխանակման մտերմիկ հանդիպում:

Հանդիպման սկզբում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանը խոսեց Իրան-Հայաստան բարեկամական հարաբերությունների մասին, ապա մեկ առ մեկ իրանահայ մամուլի ներկայացուցիչներին ծանոթացրեց իրանցի գործընկերոջը և ամփոփ բացատրություն տվեց նրանց գործունեության վերաբերյալ:

Առաքելյանը իր խոսքերում ի միջի այլոց նաև նշեց, «Մամուլը, որպես չորրորդ իշխանություն երբեմն ավելի հզոր է քան պետությունը կազմող իշխանությունները»:

Այնուհետ խոսքը տրվեց նորանշանակ դեսպանին: Ռեյսին ամենից առաջ ասաց, որ ինքը ծնվել է Սպահանի Փերիա գավառում և մանկուց ի վեր ծանոթ է հայերի հետ և բարձր է գնահատում հազարամյակների ընթացքում նրանց ներդրումը Իրանում:

Նորանշանակ դեսպանն ասաց, որ հայերը միշտ էլ հարգված են եղել Իրանում և խոսելով պատմության խորքերից ասաց. «Պատմության մեջ արձանագրված է, որ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների օրոք իրանական բանակի աջ թևի հրամանատարությունը հայերի ձեռքում էր»: Նա հավելեց. հայ-պարսկական հարաբերությունները պատմության խորքերից մտերիմ ու բարեկամական են եղել և այսօր ևս Իրան-Հայաստան հարաբերությունը տարածաշրջանի երկրների միջև ամենամտերիմն է»:

Մ. Ռեյսին շեշտեց. «Մեր հարաբերությունները քաղաքական և մշակութային ասպարեզներում բարձր մակարդակի վրա են, սակայն նույնը չի կարելի ասել տնտեսականի մասին և ես հույս ունեմ, որ ձեր օգնությամբ նաև այդ ասպարեզում առաջընթաց կարձանագրենք»:

Հանդիպման վերջին բաժնում Մ. Ռեյսին պատասխանեց մամուլի ներկայացուցիչների հարցերին և շնորհակալություն հայտնեց հանդիպմանը մասնացելու համար ու նաև ցանկացավ որ այս հարաբերությունները շարունակվեն:

Հիշատակելի է, որ պրն. Ռեյսին նախապես ղեկավարել է ԻԻՀ դեսպանությունները Իսպանիայում, Կենիայում և Ֆիլիպիններում, նա համալսարնի դասախոս է և մի առ ժամանակ ԻԻՀ արտգործ նախարարության ընդունելությունների գերատեսչության տնօրենն է եղել ու նաև նույն նախարարությունում զբաղեցրել է այլ պաշտոններ: Նա ցայժմ միայն մեկ անգամ, այն էլ մեկօրյա այցով որպես ԻԻՀ արտգործնախարար Սալեհիի պատվիրակության անդամ եղել է Հայաստանում: