AM
20 Ապրիլ 2012 - 16:07 AMT

Արամ Մանուկյանը պատմեց, թե ով ինչքան գումար է ծախսել նախընտրական քարոզարշավների վրա

ՀԱԿ-ի Ազատության հրապարակում այս պահին տեղի ունեցող հանրահավաքին Արամ Մանուկյանն ասել է, որ ՀԱԿ-ն այս քարոզարշավում 4 մլն դրամ է ծախսել, ՀՅԴ-ն` 20 միլիոն, ՕԵԿ-ը` 17, «Ժառանգությունը»` 37, իսկ ՀՀԿ-ն 50 միլիոն:

Մանուկյանը նշել է. «Ես 800 տուն եմ մտել ու հասկացել, որ ՀՀԿ-ն ձայն չունի այս երկրում»: