Այսօր` ապրիլի 22-ին, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի` Մատենադարանի առջև Երևանը հռչակվեց 2012 թ. գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Շքեղ հանդիսությամբ գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ և այլոք:
Ներկաներին առաջինը ողջունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ելույթ ունեցան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան անձիք: Ելույթ ունեան նաև Երևանի և Բուենոս Այրեսի քաղաքապետերը:
Ելույթների ընթացքում Մատենադարանից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա աշխարհի գործող19 այբուբենների տառերից հավաքեց խորհրդանշական «Ամրագրիր քո ապագան» մետաղական քանդակը, որը դեպի վեր քայլող մարդ է, ով գնում է դեպի ապագա:
Միջոցառմանը ելույթ ունեցան արգենտինյան տանգոյի վարպետներ և 2013 թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք Բանգկոկից ժամանած ազգագրական համույթը, Հայաստանի պարի պետական համույթը:
Միջոցառումը եզրափակվեց եռաչափ գրաֆիկայով պատրաստված ներկայացմամբ և շքեղ հրավառությամբ:
Երևանն այդ պատվավոր տիտղոսը կրելու է ուղիղ մեկ տարի: