AM
23 Ապրիլ 2012 - 09:49 AMT

Ապրիլի 24-ին «Ժառանգությունը» նախընտրական քարոզարշավ չի իրականացնելու

Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը մտադիր չէ նախընտրական քարոզարշավ իրականացնել: Այs մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Այդ օրը մենք մտադիր ենք երթով անցնել Ազատության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ և լինել մեր ժողովրդի մի մասը»,-հայտարարել է նա:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):

Ընտրությունների նախօրեին «Ժառանգությունը» միավորվել է մեկ այլ ընդդիմադիր կուսակցության`«Ազատ դեմոկրատների» հետ, որի ներկայացուցիչները ներառվել էին «Ժառանգության» ընտրացուցակում: Ցուցակը գլխավորում են «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը` «Ժառանգություն»: