Այսօր՝ ապրիլի 23-ին «Ակադեմիա» պակերասրահում բացվեց արգենտինացի հռչակավոր գրող Խորխե Լուիս Բորխեսի շուրջերկրյա ճանապարհորդությունների մասին պատմող լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է Երևանը 2012 թ-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն և հայ գրատպության 500-ամյակին: Մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսը բացեց Բորխեսի այրին՝ Մարիա Կոդաման, նա երկար ժամանակ ճանապարհորդել է գրողի հետ, և հաճախ հայտնվել լուսանարչական խցիկի առջև: Ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 100 աշխատանք Կոդամայի անձնական արխիվից:
Ցուցահանդեսին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, գրքի 2011 թ-ի մայրաքաղաք Բուենոս Այրեսից ժամանած բարձրաստիճան հյուրեր:
Երևանը գրքի համաշխահային մայրաքաղաք հռչակվեց 2012 թ-ի ապրիլի 22-ին: Ողջ տարվա ընթացքում Երևանում սպասվում են աելի քան 1000 միջոցառումներ: Այդ կապակցությամբ հռչակավոր իտալացի տենոր Անդրեա Բոչելլին համերգ տվեց Երևանի Ազատության հրապարակում:






