AM
23 Ապրիլ 2012 - 13:30 AMT

Դոնեցկում մեկնարկել է «Հայկական կինոյի օրեր» փառատոնը

Դոնեցկում մեկնարկել է «Հայկական կինոյի օրեր» փառատոնը: Ապրիլի 22-28-ը Դոնեցկի կինոթատրոնում հանդիսատեսին կցուցադրվեն ֆիլմեր պատմության մեջ հայերի համամարդկային ավանդի, Եվրոպայում հայկական եկեղեցաշինության, ինչպես նաև եվրոպական և հայկական եկեղեցաշինության փոխազդեցության մասին: Տեղի կունենա նաև Հայոց ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություն, հաղորդում է Analitika.at.ua-ն:

Միջոցառումը կազմակերպվել է Դոնեցկի հայերի շրջանային միության կողմից: Ինչպես հաղորդել է Սերգեյ Քայֆաջյանը, որոշ գեղարվեստական ֆիլմեր կցուցադրնվեն Դոնեցկի մարզի հեռուստատեսային ալիքներով:

Ապրիլի 24-ին Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում և մատուռներում կմատուցվեն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգեհանգստի պատարագներ: