AM
24 Ապրիլ 2012 - 10:34 AMT

Հրայր Թովմասյան. Ցեղասպանության արմատները պետք է փնտրել ոչ թե 1915թ, այլ մի քանի հարյուրամյակ շուտ

Հայոց ցեղասպանության պատճառները պետք է փնտրել պատմության մի քանի հարյուրամյակների հիմքում, կարծում է Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյնաը: «1915թ արմատները շատ ավելի խորն են: Պետք է մի քանի հարյուրամյակ ետ գնալ և տեսնել, որ արմատներն այնտեղից են գալիս»,- PanARMENIAN.Net- թղթակցին է հայտնել նա` Հայոց Եղեռնի զոհերի հուշահամալիր կատարած այցի ժամանակ:

Ինչ վերաբերում է այն հարցին` ինչ դաս պետք է այս ողբերգությունից քաղի հայ ժողովուրդը, Թովմասյանը պատասխանել է. «Շատ պարզ` պետք է միասնական լինել, ավելի կազմակերպված, ավելի հզոր: Եվ ես ցանկանում եմ, որ մեր ազգը լինի միասնական ոչ միայն նման օրերին, այլ ցանկացած հարցում, այդ թվում` պետական և ազգային»: