AM
24 Ապրիլ 2012 - 10:37 AMT

Վյաչեսլավ Կովալենկո. Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ողջ աշխարհում

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի ողջ աշխարհում: Դա անխուսափելի է»,-հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կատարած այցի ժամանակ: Ըստ նրա, Հայոց ցեղասպանությունը ողբերգություն է, որն այլևս չպետք է կրկնվի: «Եթե մարդկությունը ցանկանում է պահպանել իրեն որպես մարդկություն, պետք է ճանաչի Ցեղասպանությունը, իսկ այն հերքողները պետք է իրավաբանական պատասխանատվություն կրեն»,-ընդգծել է Կովալենկոն:

Ռուս դեսպանը նաև հավելել է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է ենթարկվի օստրակիզմի և «մարդկությունը պետք է իր ծանրակշիռ խոսքն ասի` ապագայում նման ողբերգությունից խուսափելու համար»: