AM
24 April 2012 - 14:58 AMT

Սիրիայում Եղեռնի ճանաչման լուրջ միտումներ կան, ասում է սիրիահայ գրողը

Սիրիայում այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուժեղ միտում կա, PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Հայաստանում Գրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակից, սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանը: Գրողը, ով հաճախ է Հայաստան գալիս ապրիլի 24-ին, հույս հայտնեց, որ դա մոտ ապագայում տեղի կունենա:

Գաբոյանն ասում է, որ հիմա Սիրիայի և Թուրքիայի միջև պատերազմի վտանգ կա, և այդ ֆոնին ավելացել է մեծ ոճրագործությունը ճանաչելու հավանականությունը: Սիրիահայ մեր հայրենակցի խոսքով, հայ համայնքը հուսով էր, որ փաստը կճանաչվի հարաբերությունների վատթարացման հենց սկզբից, սակայն ուրախ կլինեն, որ հետո էլ ճանաչվի: