AM
24 Ապրիլ 2012 - 15:32 AMT

Կիրո Մանոյանը չի բացառում, որ հայ համայնքը կարող է չսատարել Օբամայի թեկնածությանը ընտրություններում

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձը հայ համայնքին, որտեղ նա կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: «Օբաման ուղղակի չկատարեց իր խոստումը: Թեև նա ասում է, որ իր դիրքորոշումը չի փոխվել, սակայն կրկին խուսափեց արտասանել «ցեղասպանություն» եզրույթը»,-ասել է Մանոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին: