AM
26 Ապրիլ 2012 - 05:41 AMT

«Հայկական ժամանակ». Տիգրան Սարգսյանը մարտի 1-ի դրությամբ ունի 870 հազար դոլար և 35 մլն դրամ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ վարչապետ Սարգսյանի բանկային հաշիվներին 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ եղել է 870 հազար դոլար և 35 մլն դրամ: Այսինքն, ինքն էլ չի հետևում Հայաստանում ավանդները ՀՀ դրամով պահելու իր հանրահայտ կոչին:

Բերված տվյալները վերցված են Տիգրան Սարգսյանի կողմից ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրից: Ըստ նույն փաստաթղթի, նա վերջին մեկ տարում ունեցել է 31 մլն 700 հազար դրամի եկամուտ, որից 12 մլն դրամը «Անելիք», իսկ 16 մլն-ը «Յունի», 214 հազարն էլ «Գյուղփոխօգնության» բանկերում ունեցած ավանդների տոկոսավճարներն են: Իբրև ՀՀ վարչապետ` նրա տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլն 340 հազար դրամ: Սարգսյանը Երևանի կենտրոնում ունի 2 բնակարան և մեկ առանձնատուն, մեկ առանձնատուն էլ ունի Կոտայքի մարզի Նուռ-Նուս գյուղում, իսկ Դիլիջանում ունի մոտ 3 հազար ք/մ մակերեսով հող: Տիգրան Սարգսյանի միակ շարժական գույքը 1979 թվականի արտադրության «Վազ 2103» մակնիշի ավտոմեքենան է: Ըստ հայտարարագրի, նա ութ մլն դրամը գերազանցող արժեքով ոչ մի գույք չունի: