Christie’s աճուրդի տանը ապրիլի 24-ին 58.850 անգլիական ֆունտ ստեռլինգով (մոտ 95.000 ԱՄՆ դոլար) վաճառվել է 1800 թ-ի արցախյան գորգ: Այդ մասին հայտնում է աճուրդի տան պաշտոնական կայքը: Գորգի նախնական գինը տատանվել է 18-25.000 ֆունտ ստեռլինգի (28.980 – 40.250 ԱՄՆ դոլար) սահմանում, երկարությունը 540 սմ է, լայնությունը` 238 սմ:
Բացի այդ, նույն օրը վաճառվել է նաև պատմական Գուգարք նահանգում 1879 թ-ին գործված գորգ, որը կայքում նշված է «Հայկական Ղազախ» անունով: Գորգը վաճառվել է 7.250 ֆունտ սռետլինգով (11.694 դոլար), նախնական գինը տատանվել է 4-6000 ֆունտ ստեռլինգի (6.440 – 9.660 դոլար) սահմանում: Գորգն ունի 226 սմ երկարություն, 160 սմ լայնություն:
Երրորդ հայկական գորգը գործվել է Գանձակում (կայքում `Գյանջա) 1880 թ-ին, վաճառվել է 6.250 ֆունտ ստեռլինգով (10.081 դոլար): Գորգի չափսը` 180սմ երկարություն, 157սմ լայնություն:
Օրվա ամենաթանկ վաճառված գորգը 16 դ-ի վերջի 17 դարի սկզբին գործած նամազի գորգն է Արևմտյան Անատոլիայից, երկրորդը`Ստամբուլում 1920 թ-ին գործած կարպետն է: Երրորդ տեղում է վերը նշված արցախյան գորգը:
Աճուրդում, ընդհանուր առմամբ, վաճառվել է 1.700.925 ֆունտ ստեռլինգի գորգ:






