AM
26 Ապրիլ 2012 - 12:47 AMT

Շուշիում «Մուսա լեռան քառասուն օրը» բեմադրությամբ հարգեցին Եղեռնի զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Կենտրոնի թատրոնի, մանրանկարչության խմբակների և հեքիաթասացի անկյան սաները հանդիսատեսին ներկայացրեցին Ֆրանս Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից մի հատված: Պատանի դերասաններին հաջողվեց ներկայացնել հայ ժողովրդի հերոսական այդ դրվագը, իսկ պատանի հանդիսատեսից շատերը ոգևորությամբ հայտնեցին, որ անպայման կկարդան «Մուսա լեռան քառասուն օրը». «Ես այս ներկայացման շնորհիվ իմացա բաներ, որ մինչ այս չգիտեի հայ ժողովրդի մասին: Անպայման կարդալու եմ «Մուսա լեռան քառասուն օրը», որ ավելի տեղյակ լինեմ 1915 թվականի դեպքերի մասին»,- ասել է հանդիսատեսներից 11-ամյա Մերին:

Ներկայացման բեմադրող-ռեժիսորն է Մարատ Դավթյանը, ռեժիսորի ասիստենտը` Նաիրուհի Ավետիսյանը: Ներկայացման նկարչուհին է Լուսինե Չալումյանը, նվագակցում էր Աշոտ Փափազյանը: