Ապրիլի 26-ին` ժամը 21.55-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի 20 հասցեում գտնվող «Բեյքր-Մեյքր» սրճարանի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մարվել է ժամը 22.14-ին: Գ. Ջեյրանյանին պատկանող սրճարանի խոհանոցում այրվել է օդափոխման համակարգի շարժիչը:






