ՀՅԴ նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը կոչ է արել նախընտրական քարոզարշավի հիմնական մասնակիցներին պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները: «Մենք դուրս չենք եկել վերջին մարտի, մենք բոլորս մեր երկրի քաղաքացիներն ենք և պետք է կարողանանք պահպանել քաղաքակիրթ մրցակցության կանոնները, քանի որ ընտրությունները կավարտվեն և մենք դարձյալ կապրենք կողք կողքի»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:
Չի կարելի թույլ տալ 2008-ի դեպքերի կրկնություն, երկրում ներքին պարզաբանումներ և Հայասատնի վրա հսկայական արտաքին ճնշում: Նա ընդգծել է, որ Դաշնակցությունն անելու է ամեն բան, որպեսզի նման բան թույլ չտա:
Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):






