AM
1 Մայիս 2012 - 09:49 AMT

Ակտիվիստ. Սերժ Սարգսյանը կարգադրել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակի տաղավարները

Քիչ առաջ նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելիորոն այցելել է Մաշտոցի պուրակ և Տարոն Մարգարյանին կարգադրել է ապամոնտաժել կառուցվող տաղավարները: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Մաշտոցի պուրակի ակտիվիստ Լալա Ասլիկյանը: Ակտիվիստներն այժմ սպասում են պաշտոնական հայտարարության:

Պաշտոնական աղբյուրներից տեղեկատվությունը ճշտել դեռ չի հաջողվել: