Ջավախահայերի ազգային խորհուրդը տարածել է հաղորդագրություն, որում արտահայտվում է խորհրդի դիրքորոշումը Վրաստանի իշխանությունների կողմից ջավախահայերի ազգային ինքնության կոլեկտիվ ձևերի արտահայտման վրա փորձարկվող սահմանափակումների և արգելքների վարչական մեթոդների վերաբերյալ: «Ապրիլի 24-ի իրադարձությունները, երբ հայկական դպրոցների աշակերտներին և մանկավարժներին խորհուրդ է տրվել չմասնակցել սգո միջոցառումներին՝ նվիրված Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Օսմանյան կայսրությունում1894-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետև երեխաների բռնի կերպով դպրոցի շենքում պահելը, դարձել են գործընթացների հերթական ակնհայտ ցուցանիշը, որոնց միտումներն արդեն երկու տասնամյակից ավելի ընթացք են տալիս երկրի ազգային քաղաքականությանը:
Ջավախքի բնիկ ժողովրդի կողմից իր էթնիկ ինքնության արտահայտման ձևերի վրա քողարկված, ուստի անարգել հարձակումն անցում է կատարել բացահայտ և կոշտ հարձակման, որը հիշեցնում է հոգեվարք, երբ իշխանությունները պաշտպանում են «անհասկանալի է»՝ ինչ և «անհասկանալի է» հօգուտ ում շահերի՝ ոտնահարելով հենց իրենց կողմից քարոզվող ժողովրդավարության և բարոյականության սկզբունքները… Նմանատիպ գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նախկինում վրացի և հայ ժողովուրդների եղբայրության և բազմադարյա բարեկամության մասին կատարված հայտարարություններն ընդամենը հաջող քաղաքական PR քայլ են, որոնք օգնում են ժամանակ շահել և հնարավորություն են տալիս տարածաշրջանում անցկացնել ձուլման տեխնոլոգիաների փորձեր: Ջավախահայերի մեուսացվածությունը և հեռացումը սոցիալ-քաղաքական գործընթացներից, որոնք անմիջականորեն շոշափում են նրանց շահերը, այն կարգավիճակի և պահվածքի այն մոդելի հետևանքն են, որոնք ակտիվ փորձում են պարտադրել նրան:
Այն ոչ միանշանակ իրավիճակը, որում հայտնվել է ջավախահայությունը, երբ այդ ամենի իմաստավորման համար անհրաժեշտ էր ոչ քիչ ժամանակ, սադրել է իշխանությունների ամենաթողությունը: Բայց նրանք չեն կարող չիմանալ, որ անարգել ճնշումը հղի է սոցիալական լարվածությամբ, որն իր հերթին պայմաններ է ստեղծում քաղաքական ապակայունացման համար: Մի՞թե նման հեռանկարը բխում է պետական շահերից, որոնց այդքան հաճախ դիմում է Վրաստանի իշխող վերնախավը»,- ասվում է Ջավախքի հայերի խորհրդի հայտարարությունում: