AM
2 Մայիս 2012 - 06:22 AMT

«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանի այցելությունից առաջ գյուղը տակնուվրա են արել պայթուցիկ փնտրող շներով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները երեկ այցելել են Թալին, Արագածավան, Մարալիկ, Արթիկ, Գյումրի և բազմամարդ հանդիպումներ ունեցել բոլոր այս համայնքներում: ԻսկԱզատանում տեղի է ունեցել չնախատեսված հանդիպում:

Թեթրի հաղորդմամբ ազատանցիները պատմել են, որ Սերժ Սարգսյանի այցելությունից առաջ իրենց գյուղը տակնուվրա են արել պայթուցիկ փնտրող շներով: Արթիկցիներն էլ պատմել են, որ Սերժ Սարգսյանի այցելության օրը Արթիկի հրապարակի մերձական շենքերրի բնակիչներին արգելել են բացել պատուհանները: