Պոլ Սեզանի «Խաղաթուղթ խաղացողները» կտավի ջրաներկի էսքիզը մայիսի 1-ին Christie's աճուրդում վաճառվել է 19 մլն դոլարով, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով France-Presse գործակալությանը:
Էսքիզը վաճառվել է Նյու Յորքում «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստը» աճուրդում: Մինչև աճուրդի սկսվելիս նկարը գնահատվում էր 15-20 մլն դոլար:
46,7 սմ 30,5 սմ-իս վրա չափսով էսքիզը վերջին անգամ հասարակությանը ներկայացվել է 1953-ին և համարվում էր կորած: Սակայն Christie's-ի մասնագետները, ովքեր ծանոթ էին «Խաղաթուղթ խաղացողները» նկարի էսքիզի հետ սև-սպիտակ լուսանկարով, նկատել են այն Հանյց Էյհենվալդի մասնավոր հավաքածուում:






