AM
4 Մայիս 2012 - 05:59 AMT

«Հրապարակ». ՀՀԿ-ի դիրքերն Արաբկիրում խախուտ են

«Հրապարակ» թերթը գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, չբավարարվելով Արաբկիրում հրապարակային նախընտրական հանդիպում անցկացնելով, ապրիլի 28-ին առանձին հանդիպել է Արաբկիրի ՀՀԿ ակտիվի հետ: «Հանդիպման նպատակը մեկն է եղել. ամեն ինչ անել հանուն Արտակ Սարգսյանի հաղթանակի: Այս հանդիպումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս տարածքում ՀՀԿ դիրքերը խախուտ են, և իշխանությունն այնքան էլ վստահ չէ իր թեկնածուի հաղթանակի մեջ»,- գրում է թերթը: