«Ես համաձայն եմ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Մեզ անհրաժեշտ են փոփոխություններ: Մեր այն թիմը, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ապահովել է երկրի անվտանգությունը և երկնիշ տնտեսական աճը, ունի այդ փորձն ու կարողություններն այսօր նույնպես իրականացնել փոփոխություններ»,- այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն «Առավոտի» հարցին` ինչպես կմեկնաբաներ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակայությանը տրված հարցազրույցը:






