«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ թիվ 7 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը երեկ կրկին քննարկել է 7-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի դիմում-բողոքը` նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու մասին: Նույն դիմումը թիվ 7 ԸԸՀ-ն մեկ անգամ արդեն քննել էր ապրիլի 27-ին և որոշել մերժել:
Սակայն նրանց ԿԸՀ ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա` այդ հանձնաժողովն անվավեր է ճանաչել թիվ 7 ԸԸՀ որոշումը և վերջինիս պարտավորեցրել մեկօրյա ժամկետում կրկին քննել նույն բողոք-դիմումը: Ուստի, ԸԸՀ-ն` իբրև ԿԸՀ որոշման կատարում երեկ նույն հարցով կրկին նիստ էր հրավիրվել:
«Սակայն եթե առաջին անգամ թիվ 7 ԸԸՀ-ն ինչ-որ կերպ փորձել է դիմում-բողոքը մերժելու հիմնավորումներ պատրաստել, ապա այս անգամ այս նույն նման ձևականությունների ետևից չընկավ: Հանձնաժողովի անդամները լսեցին բոլոր փաստարկները, որոնք այն մասին են, որ Սամվել Ալեքսանյանը թիվ 190 դպրոցում գումար է բաժանել և խոստացել է «Փարվանա» ռեստորանում իր հավին կազմակերպել այդ դպրոցի ավարտական դասարանների «Վերջին զանգի» արարողությունը: Դրանից հետո, հանձնաժողովը որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումը` չբերելով ոչ մի փաստարկ, թե ինչի հիման վրա է մերժում: Ուղղակի մեիժեցին և վերջ: ԸԸՀ որոշումը Փաշինյանն ու Հովակիմյանն այսօր կբողոքարկեն ԿԸ հանձնաժողով՝ ունենալով անհերքելի փաստերի բազա»,- գրում է թերթը:






