Այս տարի Թանգարանային գիշեր միջոցառումն անցկացվելու է մայիսի 19-ին, շաբաթ օրը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը:
«Թանգարանային գիշերն» առաջին անգամ անցկացվել է 1997 թ-ի հունվարին` Բեռլինում: Ողջ աշխարհում այն տեղի է ունենում մայիսի 18-ի`Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ: Ակցիան սկիզբ է առել Փարիզում 2001 թ. և լայն տարածում է ստացել ողջ Եվրոպայում: Միջոցառման շրջանակում թանգարանների մուտքը ողջ գիշեր անվճար է: Այն հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Թանգարանների միջազգային խորհրդի կողմից:
2009 թ-ին միջոցառմանը մասնակցել են Հայաստանի 26 թանգարաններ, իսկ 2010-ին` 42, 2011 թ-ին` 60 թանգարան:






