Հայաստանի ԱԳՆ-ում ապատեղեկատվություն են անվանել ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազամակերպության» հաղորդագրությունն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակաերտ են ժամանել մի խումբ իրաքահայեր: Ինչպես այսօր «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը, տվյալ հաղորդագրությունը անհիմն է: Իրաքում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր դեռեւս ոչ մի հայ ընտանիք Հայաստան չի ժամանել եւ խոսել Լեռնային Ղարաբաղ նրանց ժամանելու մասին առնվազն անլուրջ է, նշել է մամլո քարտուղարը: