«Երկրի» տեղեկություններով՝ ՕԵԿ-ը սկսել է հետ պահանջել «Մոտոռոլա» հեռախոսները, որոնք «Հայասիի» 20 տոկոսանոց զեղչի քարտի հետ, որպես ընտրակաշատք, բաժանել էին բնակչությանը: «Նշենք, որ ըստ նախնական տեղեկությունների, ՕԵԿ-ը հավաքել է 5.49% (82 690) ձայն: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հպարտանում էր, թե ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Ստացվում է՝ կամ 170 հազար անդամ ունեցող կուսակցության մոտ 83 հազարն է միայն ձայն տվել սեփական կուսակցությանը, կամ էլ Արթուր Բաղդասարյանը ստում էր»,- գրում է թերթը:






